Հայերեն   English   Русский  

Կրկին վիրավորանք ու զրպարտություն ուղղված քաղաքական գործչին


ֆբ գրառում


  
դիտումներ: 329

Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել է, որ պատրաստվում է դիմել դատարան և ներողություն ու փոխհատուցում պահանջել ֆեյսբուքյան մի օգտատիրոջից,

որը բազմիցս իր հրապարակումներում հանդես է եկել իրեն ուղղված վիրավորական արտահայտություններով: Դիանա Գասպարյանը նաև հայտարարել է, որ փոխհատուցումը տրամադրելու է Էջմիածնի մանկապարտեզներին:

Դիանա Գասպարյանն իր հրապարակման մեջ գրել է.

«Հարգելի՛համաքաղաքացիներ,

Ֆեյսբուքյան օգտատեր Կարինե Մարտիրոսյանն իր անձնական էջում, ինչպես նաև մի շարք այլ էջերում պարբերաբար հանդես է գալիս ինձ ուղղված վիրավորական արտահայտություններով, որոնց երկար ժամանակ փորձել եմ ուշադրություն չդարձնել՝ ցուցաբերելով հանդուրժողականություն: Այնուամենայնիվ, քանի որ վիրավորանքներն անցել են բոլոր թույլատրելի սահմանները, հայտարարում եմ, որ այսուհետ յուրաքանչյուր վիրավորանքի և զրպարտության դեպքով հետամուտ եմ լինելու իմ իրավունքների պաշտպանությանը՝ օգտագործելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված բոլոր մեխանիզմները:

Այսպես, իմ կողմից գրություն էր ուղարկվել Կարինե Մարտիրոսյանին՝ առաջարկելով ներողություն խնդրել իր գրառումներից մեկում օգտագործված «անամոթ», «անլվա», «ստախոս» բառերիհամար, որին ի պատասխան այդ կինը հանդես է եկել մեկ այլ՝ ավելի շատ վիրավորական արտահայտություններ պարունակող գրառմամբ (ներկայացվում է ստորև):

Այսպես, հայտնում եմ ձեզ, որ պատրաստվում եմ դիմել դատարան՝ իմ հասցեին հնչեցված «անլվա կենդանի», «կենդանաբնազդ Դիանիկ», «ամոթից զուրկ», «աներես անզգամ կենդանի», «գարշահոտ աղբ», «չկա աշխարհում այնպիսի լպրծուն սողուն, որը դուես», «գարշափնթի կերպար» և այս օրինակ բոլոր վիրավորանքների համար՝ պահանջելով հրապարակային ներողություն և փոխհատուցում:

Դատարանի կողմից որպես փոխհատուցում տրամադրված գումարը մինչև վերջին լուման պատրաստվում եմ ուղղել մեր քաղաքի մանկապարտեզներին:

Այսուհետ վիրավորանքի և զրպարտության բոլոր դեպքերով անխտիր դիմելու եմ դատական պաշտպանության՝ փոխհատուցման գումարները դարձյալ ուղղելով բարեգործության:

Որքան շատ լինեն նման դեպքերը, այնքան շատ գումար կուղղվի մեր մանկապարտեզներին, այնպես որ, կարող եք շարունակել նույն ոգով»:

ֆբ գրառում

ֆբ գրառում

Նախկինում զրպարտության և վիրավորանքի համար անձը ենթարկվում էր քրեական պատասխանատվության, սակայն 2010 թվականի մայիսից օրենքը ապաքրեականացվել է և պատասխանատվությունը տեղափոխվել է քաղաքացիաիրավական դաշտ: Վիրավորանքի և զրպարտության գործերով հայցվորները դատարանից հիմնականում պահանջում են պատասխանողի հանդեպ կիրառել վիրավորանքի և զրպարտության համար սահմանված տուգանքի առավելագույն չափը` համապատասխանաբար 1 մլն և 2 մլն դրամ:

Վերջին շրջանում շատացել են դեպքերը,երբ զրպարտության կամ վիրավորանքի համար քաղաքական գործիչները դիմում են իրավապահ մարմիններին: ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը դիմել էր դատարան: Նա զրպարտություն, ինչպես նաև իր պատիվն ու արժանապատվությունը վիրավորող հանգամանք էր համարել Երևանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ընթացքում Ֆեյսբուք սոցիալական հարթակումմի քանի օգտատերերիև ֆեյքերի կողմից վիրավորական արտահայտություններ, նկարներ, ինչպես նաև իր լուսանկարը տղամարդուկոլաժներով տարածելը։

Չնայած գործը դատարան չէր հասել, բայց ՀՀԿ կուսակցության նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանը իր ֆեյսբուքյան էջում հայտարարել էր, որ այսուհետ ցանկացած սոցցանցային վիրավորանքի կամ զրպարտության դեպքում ինքը ևս դիմելու է դատարան՝ իր և իր հարազատների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: