Հայերեն   English   Русский  

Վենեսուելան փակել է Բրազիլիայի հետ սահմանը


  
դիտումներ: 215

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` Վենեսուելայի գործող նախագահ Նիկոլաս Մադուրոն հայտարարել է, որ լիովին փակում է Բրազիլիայի հետ հողային սահմանը: Գրում է Gazeta.ru-ն:

Նման որոշում նա կայացրել է նախքան մարդասիրական օգնության տրամադրման մեկնարկը, որը պլանավորած է փետրվարի 23–ին:

«Փետրվարի 21-ից Բրազիլիայի հետ սահմանը կփակվի մինչև նոր հայտարարությունը», - ասել է Մադուրոն:

Բացի այդ Մադուրոն նմանատիպ միջոցի կիրառումը չի բացառել նաև Կոլումբիայի նկատմամբ:

Ավելի վաղ Վենեսուելայի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոն, որն իրեն երկրի ժամանակավոր ղեկավար էր հռչակել, հայտարարել է, որ Պուերտո Ռիկոյից մարդասիրական օգնություն են հասցրել Վենեսուելայի ափերին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: