Հայերեն   English   Русский  

​Իմ պարտքն եմ համարում զգուշացնել.Էլինար Վարդանյան


  
դիտումներ: 1194

Օրեր առաջ կառավարող քաղաքական ուժը ներկայացնող պատգամավորի կողմից հնչեցվել է խոշոր գործարարների և մեծահարուստների 70 տոկոս ունեզրկման մտադրությունը։

Միտումնավոր չեմ արձագանքել անմիջապես, հույս ունենալով, որ նոր իշխանության բարձրաստիճան ղեկավարներից որևէ մեկը կհերքեր կամ կտար լրացուցիչ պարզաբանումներ իրենց պատգամավորի ասածներին։

Բայց դա չեղավ։

Իշխանությունը կամ չի պատկերացնում ասվածի վտանգավորությունը, կամ իր պատգամավորի շուրթերով հնչեցնում է իրառաջիկա ծրագրերը։

Ցանկանում եմ տեղյակ պահել, որ այս հայտարարությունը լուրջ անհանգստություն է առաջացրել բիզնես շրջանակներում և չի կարող անտեսվել կամ տրվել մոռացության։

Իմ պարտքն եմհամարում զգուշացնել.

Այս գաղափարի իրականացումը կամ իրականացման փորձերը կամայացնեն Հայաստանի տնտեսությունը։ Երկիրը կկանգնի տնտեսական կոլապսի առաջ։ Չի լինի ակտիվ գործարար միջավայր, չեն լինի ներդրումներ։

Իրավական տեսանկյունից մենք գործ կունենանք բացարձակ անօրինականությանհետ և հիմքը կդնենք սեփականության վերաբաշխման ու չդադարող ստվերային գործարքների ու հետագա վենդետաների համար։

Ուզում եմ մեկ անգամ ևս շեշտել. եթե իշխանությունը չի կիսում իր պատգամավորի ասածները, ապա պարտավոր է օր առաջ պաշտոնապես հերքել։ Հակառակ պարագայում արդեն իսկ սկսված անհանգստությունները բիզնես դաշտում կվերածվեն կապիտալի արագ փախուստի երկրից։

Էլինար Վարդանյան

«Այլընտրանքային նախագծեր» խումբ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: