Հայերեն   English   Русский  

Մարտուղյակ են ելնում սուսերամարտիկները


  
դիտումներ: 273

Իտալիայի Ֆոջիա քաղաքում այսօր մեկնարկեց Եվրոպայի սուսերամարտի պատանեկան և երիտասարդական առաջնությունը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

40 երկրից հայտավորված 1250 մարզիկների թվում են մեր երկրի վեց ներկայացուցիչներ: Պատանիների մրցաշարին կմասնակցեն ճկասուսերակիր Համլետ Մխոյանը,խոցասուսերակիրներ Ալիկ Նավասարդյանը, Հովհաննես Մուրադյանը և Գրիգոր Մնացականյանը: Մեր երիտասարդներից մարտուղյակ կելնեն Հենրիկ Բալիկյանը / ճկասուսեր / և Վահագն Գրիգորյանը / խոցասուսեր /:

Առաջնությունը կավարտվի մարտի 3 –ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: