Հայերեն   English   Русский  

Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն


ֆբ գրառում


  
դիտումներ: 743

Դպրոցական պայուսակները երկու անգամ ավելի թեթև կլինեն:Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրառում է կատարել ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը:

«Դպրոցի ճամփան այլևս այդքան էլ դժվար չի լինի: Քննարկումներից հետո որոշեցինք, որ նոր դասագրքերը լինելու են երկհատոր, ինչը հնարավորություն կտա մոտ երկու անգամ թեթևացնել դպրոցական պայուսակները երեխաների համար:

Մեր երեխաների առողջությունը կարևոր է մեզ համար»,-նշված է նախարարի գրառման մեջ:

Դպրոցահասակ երեխաների ծնողներ բազմիցս են հարց բարձրացրել պայուսակների ծանր լինելու մասին, սոցիալական ցանցերում խնդիրն ակտիվ քննարկվել է՝ պատկան մարմինների ուշադրությունը սևեռելու ակնկալիքով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: