Հայերեն   English   Русский  

Եղանակը Հայաստանում. սպասվում է առանց տեղումների եղանակ


  
դիտումներ: 247

Հանրապետության տարածքում`

Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-ի ցերեկը, 27-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 25-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 26-ի գիշերը Վայոց ձորում, Սյունիքում և Արցախում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում` ձնախառն անձրևի, հովտային շրջաններում` անձրևի տեսքով:

Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ, 25-26-ն առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում` 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը կնվազի 4-5 աստիճանով:

Երևան քաղաքում՝

Փետրվարի 22-ի ցերեկը, 23-24-ը, 25-ի գիշերը, 26-27-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, 25-ի ցերեկը սպասվում են տեղումներ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: