Հայերեն   English   Русский  

Էկվադորի արևելքում 7,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել


  
դիտումներ: 157

Էկվադորի արևելքում 7,7 մագնիտուտ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Այդ մասին հայտնում է РИА «Новости» լրատվական գործակալությունը` հղում անելով ԱՄՆ Երկրաբանական ծառայության կայքին (USGS): Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով 10.17–ին Պալորա քաղաքից 132 կմ դեպի հարավ-արեւելք:

Նշվում է, որ երկրաշարժի կենտրոնը գտնվել է 152կմ խորության վրա:

Գործակալությունը հստակեցրել է, որ հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տվյալները դեռևս բացակայում են:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Թուրքիայում 5.5 մագնիտուտով երկրաշարժ է գրանցվել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: