Հայերեն   English   Русский  

«Ո՞վ է ձեզ խանգարում ձեր տանը Խաչատրյանական հիմնը միացնել ու հետը երգել». Ստյոպա Սաֆարյան


  
դիտումներ: 299

Միջազգային եւ անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր Ստյոպա Սաֆարյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Այլընտրանքային օրհներգ, այլընտրանքային գերբ, այլընտրանքային կառավարություն, այլընտրանքային խորհրդարան.........

Մի հատ էլ այլընտրանքային Հանրապետութուն ստեղծենք ու վերջ.... Մարդ չգիտի է, թե ինչ ասի...

Ով է ձեզ խանգարում ձեր տանը ձեր Խաչատրյանական հիմնը միացնել ու հետը երգել, եթե դա էլ չբավականացնի՝ ԽՍՀՄ օրհներգն էլ վրադիր»:

Ժամեր անց Սաֆարյանը հավելել է.

«Մի բան էլ Խաչատուրյանական հիմնի մասին. քաղաքագիտորեն ու իրավական առումով Հայաստանի ներկայիս Հանրապետությունը Խորհրդային միության բովանդակությունից իսպառ հրաժարված պետություն է՝ քաղաքական ռեժիմ, տնտեսական կացութաձև, արժեհամակարգ, անգամ խորհրդային պատմության առանցքային դրվագներ՝ Ղարաբաղի հարցով Կավբյուրոյի որոշումից մինչև Ստալինյան ռեպրեսիաներ (տես դրանք ուղղակի կամ անուղղակի դատապարտող նորմատիվ ակտերը) և այլն: Որքան էլ ընդունեմ բոլորի իրավունքների հավասարությունը, հենց այս կոնտեքստում խորհրդային անցյալի ատրիբուտիկային, թեկուզև՝ անզուգական խաչատուրյանական մելոդիային, վերադառնալը մերժող քաղաքացիների իրավունքը միանգամայն իրավազոր է, օրինական, գերակա, քան այն հարգարժան քաղաքացիներինը, ովքեր այդ ատրիբուտիկային վերադառնալու պահանջ են դնում: Այնպես որ՝ իրավիճակը ամենևին երկու ճամբարների հավասար իրավունքների մասին չէ: Սա մեկընդմիշտ հիշեք»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: