Հայերեն   English   Русский  

​Մշակութային շաբաթ


  
դիտումներ: 1834

«Անկախ»-ը ներկայացնում է գալիք օրերի մշակութային ամենահետաքրքիր իրադարձությունները:

Փետրվարի 23-ին՝ ժամը 16:00-ին, «Նարեկացի» արվեստի միությունում տեղի կունենա «Դանիել Երաժիշտի հետ» ծրագրի հերթական հանդիպումը` նվիրված Կոմիտասի 150-ամյակին:

Միջոցառումը կրում է Վիլլի Սարգսյան - «Կոմիտասիանա» խորագիրը (Կոմիտասի երգերը Վիլլի Սարգսյանի դաշնամուրային փոխադրությամբ. 2-րդ մաս):

Հանդիպմանն իրենց մասնակցությունը կցուցաբերեն Ֆելիքս Հարությունյանը (ջութակ), Վահագն Վարդանյանը (դաշնամուր), Մարտին Շահբազյանը (դաշնամուր), Լիլիթ Հովհաննիսյանը (սոպրանո), Շուշան Կրպոյանը (սոպրանո)։

«Դանիել Երաժիշտի հետ» հանդիպումների օրակարգը երաժշտական արվեստն է՝ իր տարբեր ժանրային, ոճական և այլ դրսևորումներով, իսկ բովանդակությունը հարուստ է նուրբ հումորով, բացառիկ, հետաքրքիր տեղեկություններով և իմաստուն մտքերով:

Մուտքն ազատ է:

Փետրվարի 24-ին «Բոհեմ» թատրոնում կներկայացվի «Մենք ենք, մեր ստերը» կատակերգությունը:

Ըստ Դեմիտրուս Պսաֆասի «Պահանջվում է ստախոս» պիեսի

Տեղայնացումը, բեմադրությունը՝ Նարեկ Դուրյանի

Պրոդյուսեր՝ Քրիստինե Հովհաննիսյան

Դերերում՝

Կարեն Միրիջանյան, Թելման Առաքելյան, Սիրանուշ Երիկյան, Գարիկ Միրզոյան, Սուսաննա Ղազարյան, Զարուհի Հովհաննիսյան

Փետրվարի 25-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը տեղի կունենա Սոֆի Դերվոյի և ՀՊԿՆ համերգը: Հայաստանի պետական կամերային նվագախումբ: Գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` Վահան Մարտիրոսյան: Դիրիժոր` Վիեննայի պետական օպերային և Վիեննայի ֆիլհարմոնիկ նվագախմբերի գլխավոր ֆագոտահար Սոֆի Դերվո /Ավստրիա-Ֆրանսիա/:

Շմավոն Գրիգորյան, ֆագոտ

Ծրագրում`

Մոցարտ. Կոնցերտ ֆագոտի համար Bb K. 191

Վանհալ. Կոնցերտ երկու ֆագոտի համար

Մոցարտ. Սիմֆոնիա Nօ. 40 G Minor, K.550

Փետրվարի 26-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Սվետլանա Նավասարդյանի մենահամերգը:

Ներկայացնում է Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը:

Սվետլանա Նավասարդյան, դաշնամուր:

Ծրագիր՝

Բախ․ Ֆրանսիական նախերգանք, BWV 831

Պրոկոֆև․ «Սարկազմներ», երկ 17

Շուման․ Արաբեսկ, երկ 18

Շուման․ Կրայսլերիանա, երկ 16

Փետրվարի 27-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տան տեղի կունենա «Կոմիտասը և մենք» խորագրով 7 համերգների շարքի առաջին համերգը` նվիրված Կոմիտասի 150-ամյակին

Երևանի պետական կամերային երգչախումբ

Գեղարվեստական ղեկավար և խմբավար՝ Հարություն Թոփիկյան

Ծրագրում`

Կոմիտաս․

Հոգևոր խմբերգեր - «Հայր մեր», «Ամեն Հայր Սուրբ», «Սուրբ Աստված»,

Աշխարհիկ խմբերգեր - Հարսանեկան Երգեր շար Ա` «Երկնից, գետնից», «Մերիկ ջան, հալալ», «Թագվորի մեր, դուս արի», «Թագվոր բարով», «Էն դիզան», «Առնեմ երթամ իմ յարը», Վիճակի խմբերգեր` «Երկնքի աստղերը» (Սկլա, սկլա), «Հեյ, գյուլ եմ», «Ծաղիկ ունեմ նարնջի», Սիրո խմբերգեր` «Լուսնակը սարի տակին», «Լուսնակն անուշ», «Շողեր ջան», «Գարուն ա», «Սարերի վրով», «Երի, երի, երի ջան», «Հով արեք սարեր ջան», «Սանդերգ», «Հով լինի»։

Էդգար Հովհաննիսյան․

«Ցորեն եմ ցանե», «Սուրմալու հորովել» - Պոեմ երգչախմբի համար, «Ծովու վրա տուն ունեմ», Երկու հատված Տերյանական շարքից` «Մի փրկություն կա միայն», «Անուշ անուրջով», Ժող. երգերի մշակումներ` «Նանարի նա» և «Հոպ, շորորա, շորորա», «Ազգային Օրհներգ»:

Մենակատարներ`

Թամարա Մոսինյան, Սարգիս Մինասյան, Մաքրուհի Խաչատուրյան, Գագիկ Հարությունյան:

Փետրվարի 28 -ին Երևանի մնջախաղի պետական թատրոնում կներկայացվի «Խաղ» մմոդրաման՝ 1 գործողությամբ: Հեղինակ և բեմադրող ռեժիսոր` Ժիրայր Դադասյան

Բեմադրության հիմքում արևելյան լեգենդ է արքայի ու գեղեցկուհու մասին: Գայթակղություն, դավաճանություն, սեր, խաղ, միստիկա և վերջապես մահ: Ողբերգական այս պատմությունը հին հայկական մագաղաթներից իջած շարժվող նկար, ծաղկած մի էջ, օրհներգ` սիրո և գեղեցկության:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: