Հայերեն   English   Русский  

Հայաստանցի ձյուդոիստները առանց մեդալների վերադարձան Դյուսելդորֆից


  
դիտումներ: 227

Գերմանիայի Դյուսելդորֆ քաղաքում անցկացվեց ձյուդոյի « Մեծ սաղավարտ» անվանումով հեղինակավոր մրցաշար:

Այս մասին հայտնում ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մասնակիցների թվում էին նաև Հայաստանի հավաքականի առաջատարներ, Եվրոպայի գործող չեմպիոն Ֆերդինանդ Կարապետյանը / 73 կգ / և Արսեն Խանջյանը / 90 կգ /: Նրանք մարտական տրամադրությամբ ելան ասպարեզ / Ֆերդինանդը նույնիսկ հաղթեց առաջին գոտեմարտում/: Բայց մեր երկյակը ձախողվեց և անմասն մնաց խաղարկված պարգևներից:

Տղաներն այսօր կվերադառնան հայրենիք, կմիանան թիմակիցներին և կնախապատրաստվեն Եկատերինբուրգում մարտի 17 –ին մեկնարկող << Մեծ սաղավարտի >> հերթական վարկանիշային մրցաշարին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: