Հայերեն   English   Русский  

Ո՞ւր է Իշխան Զաքարյանը. ԱԺ-ն Վերահսկիչ պալատի հաշվետվությունն է լսում առանց ՎՊ նախագահի


  
դիտումներ: 974

ԱԺ-ն քննարկում է ՀայաստանիՀանրապետությանվերահսկիչպալատի 2013 թվականի հաշվետվությունն առանց ՎՊ նախագահի: Ըստ ներկայացված հիմնավորման`նա գտնվում է արձակուրդում և բացակայում է երկրից: ԱԺ էր ներկայացել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:

Ընդդիմության ներկայացուցիչները, սակայն, դեմ արտահայտվեցին, որպեսզի հաշվետվությունը ներկայացնի Ավագյանը:

ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանն առաջարկեց հետաձգել հարցի քննարկումը, մինչև Զաքարյանն անձամբ կներկայանա ԱԺ:

«Ո՞ւր է Իշխան Զաքարյանը, ինչո՞ւ պատրաստ չէ կատարել օրենքով իր վրա դրված այս պարտականությունը: Թող բացատրի, ինչի չի կարող գալ»,- հարց բարձրացրեց Զուրաբյանը`հավելելով, թե գուցե Զաքարյանին արգելել են ԱԺ գալ և հանդիպել քաղաքական ուժերի հետ:

«Եկեք հետաձգենք, հետո քննարկենք, ոչինչ, մենք կսպասենք. Բայց թող ինքը գա»,- ասաց Զուրաբյանը:

Գալուստ Սահակյանն ի պատասխան նշեց, որ Զաքարյանը չէր կարող իմանալ, թե երբ հարցը կքննարկվի ԱԺ-ում, որպեսզի արձակուրդի չմեկներ:

«Ես համամիտ չեմ, որ բոյկոտի վիճակ ստեղծեք»,- ասաց Սահակյանը:

Գագիկ Ջհանգիրյանն էլ ասաց, որ Սահմանադրությամբ և օրենքով հենց ՎՊ նախագահը պետք է ԱԺ-ին ներկայացնի հաշվետվությունը, և Զաքարյանի փոխարեն Ավագյանի ներկայությունը ԱԺ-ում օրենքի խախտում է:

Նա նաև հռետորական հարց հնչեցրեց, թե ինչ սպասել մյուսներից, եթե անգամ ԱԺ-ն է հրաժարվում հետևել օրենքին:

«Ժառանգություն» խմբակցությունից Թևան Պողոսյանն էլ հայտարարեց, որ հարցեր ունի, սակայն դրանք Ավագյանին չի ուղղի, քանի որ չի ուզում օրենք խախտել: Նա առաջարկեց ԱԺ նախագահին նոր մշակույթ ձևավորել`հարգելով օրենքը և հետաձգելով հաշվետվության ներկայացումը:

Սակայն ընդդիամդիր պատգամավորների առաջարկը չընդունվեց:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: