Հայերեն   English   Русский  

ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը խորհրդարան է հրավիրել գլխավոր դատախազին


  
դիտումներ: 393

ՀՀ Ազգային ժողովի մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովը ՀՀ գլխավոր դատախազ

Արթուր Դավթյանին հրավիրել է հանձնաժողովի անդամների հետ հանդիպման: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 25-ին հանձնաժողովի նիստի ավարտին հայտնեց հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

«Ազգային ժողովի մարդու իրավունքների և հանրային հարցերի հանձնաժողովը, «Իմ քայլի» պատգամավոր Թագուհի Թովմասյանի առաջարկությամբ, Հայաստանի գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին հրավիրել է խորհրդարան: Հուսանք` դատախազը չի մերժի»,- ասաց Զոհրաբյանը:

ՀՀ Գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից «Արմենպրես»-ին հայտնեցին, որ իրենք նման պաշտոնական հրավեր դեռ չեն ստացել:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: