Հայերեն   English   Русский  

​Հերոս Արմենը ընկերների հուշերում


  
դիտումներ: 235

Այսօր Երևանի մշակույթի պետական քոլեջում տեղի ունեցավ հուշ երեկույթ նվիրված Արմեն Հովհաննիսյանի հիշատակին։

Արմեն Հովհաննիսյանը 2014 թվականի հունվարի 19 -ին զոհվել էր՝ կասեցնելով թշնամու դիվերսիոն հարձակումը։Հետմահու պարգևատրվել էԱրիության մեդալով, իսկ «Դե ֆակտո»ամսագրի կողմից ճանաչվել է 2014 թվականի տարվա մարդ։

Արմեն Հովհաննիսյանը եղել է քոլեջի սան և պատահական չէ, որ այստեղ բազմիցս միջոցառումներ են կազմակերպվում նվիրված նրա հիշատակին։

Միջոցառման ընթացքում քոլեջի սաները ներկայացրին հերոսի կենսագրությունից հատվածներ՝ փոքրիկ բեմականացումների միջոցով, այնուհետև միջոցառումը շարունակվեց սաների ելույթներով՝ երգ ու պար համեմված հերոսական ոգով։

«Արմենը միշտ էլ տարբերվել է բոլորից։ Նա շատ աշխատասեր էր, և եթե ինչ որ գործ էր սկսում, ապա աշխատում էր մեծ ջանասիրությամբ և հասցնում էր այն ավարտին։ Չեմ կարող չհիշել նաև նրա ընկերասիրության մասին, անգամ ինձ համար նա և՛ սան էր, և՛ ընկեր։ Կարծում եմ՝ նրա զինակից ընկերներն էլ հավերժ այսպիսին կհիշեն նրան», -ասաց Մշակույթի պետական քոլեջի դասախոս, միջոցառման կազմակերպիչ Համլետ Թադևոսյանը։

Նա հիշում է, որ Արմենը խոստացել էր ուսումը շարունակել ծառայությունից հետո, սակայն շատ խոստումներ մնացին անկատար։ Համլետ Թադևոսյանը նշում է նաև, որ Արմենի հերոսությունից հետո քոլեջում սովորող տղաները ինքնակամ օր առաջ պատրաստ են մեկնել ծառայության։

Միջոցառմանը ներկա էին Արմեն Հովհաննիսյանի հարազատները, մշակույթի գործիչներ, զինվորականներ։ Մշակույթի քոլեջում նախնական զինվորական պատրաստության սենյակը անվանակոչվել է Արմենի անունով, և անեն օր այստեղ սովորողները կարծես շփվում են նրա հետ։

Լիանա Եղիազարյան





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: