Հայերեն   English   Русский  

«Ակութ» ուսումնական կենտրոն երեխաները հաճախում են ոչ թե պարտադրաբար, այլ մեծ սիրով. Հռիփսիմե Ներսիսյան


  
դիտումներ: 1819

Երեխաների դասապատրաստումը շատ ծնողների՝ հատկապես աշխատող մայրերի տնային հոգսերից է դարձել։

«Ակութ» ուսումնական կենտրոն

Խնդիրն ունի պարզ լուծում, որի անունը «Ակութ» ուսումնական կենտրոն է: Այստեղ փորձառու մանկավարժների օգնությամբ երեխաները սովորում են իրենց դասերը, դասապատրաստման պրոցեսն էլ վերածվում է սիրված գործընթացի։ Կենտրոնի մասին ավելի մանրամասն զրուցել ենք տնօրեն Հռիփսիմե Ներսիսյանի հետ:

- Ե՞րբ և ի՞նչ նպատակով է հիմնադրվել «Ակութ» ուսումնական կենտրոնը։

- «Ակութ» ուսումնական կենտրոնը գործում է 2018 թվականի սեպտեմբերի 17-ից և այս կարճ ժամանակահատվածում արդեն հասցրել է ընդգրկել զգալի թվով աշակերտներ: Մանկավարժական փորձն ինձ թույլ է տալիս հասկանալ, որ երեխան հաճախ թերանում է այս կա այն առարկայի հարցում այն պատճառով, որ միայնակ դժվարանում է կատարել տնային հանձնարարությունները։ Իհարկե, այստեղ մեծ նշանակություն ունի նաև նյութի մատուցման ձևը: Երբ նյութը թերի է մատուցվում կամ հեշտ ընկալելի չէ, երեխան այն չի կարողանում հեշտությամբ յուրացնել: Այս հարցում մեր կենտրոնն ունի իր հաղթաթուղթը. մեր փորձառու մանկավարժները դասապատրաստումներն անցկացնում են երեխաների համար ամենագրավիչ ու հետաքրքիր ձևով՝ հեշտացնելով յուրացվող նյութը: Ահա թե ինչու, երեխաներն «Ակութ» հաճախում են ոչ թե պարտադրաբար, այլ մեծ սիրով:

- Ի՞նչ առարկաներ են դասավանդվում և ի՞նչ տարիքային խմբերի երեխաներ են հաճախում ուսումնական կենտրոն։

- «Ակութ» ուսումնական կենտրոնում այս պահին դասապատրաստումներն անցկացվում են 1-5-րդ դասարանի երեխաների հետ: Ունենք առարկայական, անհատական, խմբային և երկարօրյա խմբակներ: Բացի այդ, մեր կենտրոնում գործում են նաև շախմատի և նկարչության խմբակներ: Ունենք նաև 4-6 տարեկան երեխաների նախադպրոցական խումբ, որոնց լիարժեք պատրաստում ենք և ճանապարհ հարթում դեպի դպրոց: Կենտրոնում ուսուցանվում է 5 առարկա՝ մայրենի լեզու, մաթեմատիկա, անգլերեն, ռուսերեն, ես և շրջական: Դասապատրաստումներն անցկացվում են երկու հերթով: Առաջին հերթով սովորող երեխաները կարող են հաճախել դասապատրաստումներին կեսօրին ժամը 12:30-ից մինչև 18:00-ն, իսկ երկրորդ հերթով դպրոց հաճախող երեխաները՝ առավոտյան ժամը 10:00-ից մինչև 13:00-ն: Կենտրոնն ունի նաև հարմարավետ կահավորված հանգստի սենյակ, և ծնողների ցանկության դեպքում երեխաները կենտրոնում կարող են մնալ մինչև ժամը 18:30-ը, որտեղ նրանց հետ կզբաղվեն համապատասխան մասնագետներ:

-Ի՞նչ սկզբունքով է իրականացվում դասապատրաստումը:

«Ակութ» ուսումնական կենտրոն

-Մեր ուսուցչական կազմը համալրված է փորձառու մասնագետներով: Նրանց տարիների փորձը թույլ է տալիս դասապատրաստումներն անցկացնել երեխաների համար ամենահետաքրքիր և ամենամատչելի ձևով, ինչի շնորհիվ աշակերտները հեշտությամբ են յուրացնում մատուցվող նյութը: Դա է, որ ամենից շատն է գրավում երեխաներին և բերում «Ակութ»: Այստեղ նրանք ոչ միայն օրվա դասերն են անում, այլև կենտրոնի փորձառու մանկավարժներից ստանում են թեմային վերաբերող լրացուցիչ գիտելիքներ՝ընդլայնելով աշխարհայացքը:

-Դասապատրաստման կենտրոնները քիչ չեն, ինչո՞ւ ընտրել հենց «Ակութ»-ը, որո՞նք են Ձեր կենտրոնի առավելությունները:

Մեր կենտրոնի առավելություններից մեկը՝ բազմամյա մանկավարժական հարուստ փորձ ունեցող, հոգատար, բանիմաց մասնագետներն են, ովքեր հաճույքով են աշատում և հիրավի իրենց գործի նվիրյալներն են: «Ակութ»-ի մյուս առավելությունը՝ ջերմ, լուսավոր, հարմարավետ կահավորված դասասենյակներն են: Այստեղ ստեղծված են բոլոր հարամարվետ պայմանները որակյալ ու արդյունավետ ուսուցման համար:

-Ի՞նչ ակնկալիքներ ունեք ապագայից:

-Մենք նպատակ ունենք նաև ամռանը «Ակութ»-ում կազմակերպել հետաքրքիր, զվարճալի և ուսումնադաստիարակչական դասընթացներ՝ երեխաների հանգստի և ուսումնառության համար:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: