Հայերեն   English   Русский  

Թո՞զ եք փչում մեր աչքերին. Ռուբիկ Հակոբյան


  
դիտումներ: 1039

ԱԺ-ն քննարկում է Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի 2013 թվականի հաշվետվությունն առանց ՎՊ նախագահի` Իշխան Զաքարյանի: Ըստ ներկայացված հիմնավորման`նա գտնվում է արձակուրդում և բացակայում է երկրից: ԱԺ էր ներկայացել ՎՊ խորհրդի անդամ Սեյրան Ավագյանը:

Այս մասին ելույթով հանդես եկավ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը:

«Աժ-ն հաստատում է բյուջեն և հետևում դրա իրականացման ընթացքին և վերահսկողության համար որպես գործիք` ընդունում է Վերահսկիչ պալատի հաշվետվությունը: Վերահսկիչ պալատի մասին օրենքում հստակ նշվում է, որ այդ հաշվետվությունը տալիս է Վերահսկիչ պալատի նախագահը, իսկ այն փաստարկները, թե կան հոդվածներ, որոնք սահմանում են, ո ՎՊ նախագահի բացակայության ժամանակ իրեն կարող են փոխարինել, 81-րդ հոդվածին չի վերաբերում»:

«Ինչ, հիմա հանձնաժողով ձևավորենք, գնանք տեսնենք որտեղ է հիվանդ պառկած ՎՊ-ի նախագահը»,-վրդովված ասաց Ռուբիկ Հակոբյանը:

Նրա խոսքերով` տարին մեկ անգամ են լսում ՎՊ նախագահի ելույթը և, պարզվում է, նա չկա: «Ի՞նչ, թո՞զ եք փչում մեր աչքերին»:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: