Հայերեն   English   Русский  

Երևանի պետական կամերային երգչախումբը ներկայանում է Կոմիտասին նվիրված աննախադեպ համերգաշարով


  
դիտումներ: 459

Երևանի պետական կամերային երգչախումբը, գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Հարություն Թոփիկյանի գլխավորությամբ, ձեռնարկում է Կոմիտասի 150-ամյակին նվիրված աննախադեպ համերգաշար: Հոբելյանական տարվա ընթացքում երգչախումբը կներկայանա մեծանուն վարդապետին նվիրված համերգներով:

«Կոմիտասը և մենք» համերգաշարի մեկնարկը կտրվի փետրվարի 27-ին, ժ. 19:00 Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը:

Առաջին համերգին երգչախումբը կներկայացնի Կոմիտասի հոգևոր, աշխարհիկ և վիճակի խմբերգերը, ինչպես նաև Էդգար Հովհաննիսյանի գործերից:

Համերգի ընթացքում որպես մենակատարներ հանդես կգան երգիչներ Թամարա Մոսինյանը, Սարգիս Մինասյանը, Մաքրուհի Խաչատուրյանը, Գագիկ Հարությունյանը:

Կոմպոզիտոր, երաժշտագետ, երաժիշտ-բանահավաք, երգիչ, խմբավար, մանկավարժ, հասարակական գործիչ Կոմիտասը հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրն է: Կոմիտաս վարդապետի ծննդյան 150-ամյա հոբելյանը ընդգրկված է ՅՈւՆԵՍԿՕ-ի Հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2018-2019 թվականների օրացույցում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: