Հայերեն   English   Русский  

Յութուբյան բլոգերը ֆիլմերի շարք է նկարահանել Հայաստանում և Արցախում. տեսանյութեր


  
դիտումներ: 1255

Յութուբյան հայտնի վլոգերներից մեկը ֆիլմերի շարք է նկարահանել Հայաստանի մասին:

Տեսանյութերում հեղինակը ներկայացնում է Արենիում 6000-ամյա պատմություն ունեցող քարանձավը, Էջմածինը, Կապանը , որտեղ մի քանի հարյուր հայեր պայքար են մղել պարսիկների 70 հազարանոց զորքի դեմ , ինչպես նաև 2 առանձին տեսանյութով անդրադարձ է կատարվում Արցախին ազատագրական պատերազմին:

Արցախի պատմությունը ներկայացնելիս հեղինակը նշում է, որ միայն այս ֆիլմը պատրաստելու համար նա հայտնվելու է Ադրբեջանի Արտգործնախարարության Սև ցուցակում:

Տեսանյութի նկարագրողական հատվածում նշված է.«Մենք նպատակ ունենք ներկայացնել Արցախը Արցախի տեսանկյունից: Սա սառը աշխարհաքաղաքականություն չէ: Հայերը միայն սրբեր չեն, ինչպես ադրբեջանցիները հրեշներ չեն: Ավելին ուսումնասիրեք: Այստեղ թաքնված է շատ խորը, հետաքրքիր պատմություն բոլոր կողմերից: Այնպես է պատահել, որ այս պատմությունը ներկայացված է Արցախի տեսանկյունից»:

Նշենք, որ Արցախի մասին ֆիլմն ունի 1 միլիոնից ավել դիտում:

Տեսանյութերը հասանելի են յութուբյան Rare Earth ալիքում:

Նշված ֆիլմերը կարող եք գտնել ստորև.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: