Հայերեն   English   Русский  

Անտարկտիդայում Թուրքիայի գիտաբազա է հիմնել


  
դիտումներ: 1357

Թուրքիան Անտարկտիդայում ժամանակավոր գիտաբազա է հիմնել։ Այդ մասին հայտնել է Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարար Մուստաֆա Վարանքը Twitter-ի էջում։

Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը:

Չնայած Անտարկտիդայում գիտական հետազոտություններ իրականացնելու վերաբերյալ արձանագրությունը Թուրքիան ստորագրել է դեռևս 1995 թվականին, այդուհանդերձ, այս ոլորտում մինչ օրս քայլեր չէին ձեռնարկվել:

2012 թվականին թուրք ճանապարհորդ Օսման Աթասոյն իր նավով Թուրքիայից հասել էր Անտարկտիդա, որտեղ անցկացրել էր 10 օր: Թուրքիա վերադառնալուց հետո հենց նա էր առաջարկել Անտարկտիդայում ստեղծել թուրքական գիտաբազա:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: