Հայերեն   English   Русский  

Ազգային գրադարանի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Հրաչյա Սարիբեկյանը


  
դիտումներ: 1837

Այսօր Ազգային գրադարանում արդեն նախկին տնօրեն Տիգրան Զարգարյանին հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության Ոսկե մեդալ՝ գրադարանային ոլորտում ունեցած նշանակալի ավանդի և մշակույթի բնագավառում երկարամյա աշխատանքային գործունեության համար։

Այս մասին հայտնում է Մշակույթի փոխնախարար Վահե Բուդումյանը Ֆեյսբուքի իր էջում:

«Տիգրան Զարգարյանին շնորհակալություն հայտնեցինք Ազգային գրադարանի և առհասարակ գրադարանային ոլորտում ունեցած անգնահատելի վաստակի համար՝ հատկապես նշելով Տիգրան Զարգարյանի ահռելի ջանքը հայերեն տպագիր ժառանգության թվայնացման և էլեկտրոնային համահավաք գրացուցակների ստեղծման աշխատանքներում։

Հրաչյա Սարիբեկյանը զբաղեցրել է Ազգային գրադարանի գրքի հանրահռչակման բաժնի պետի, ՀՀ ԳԱԱ գրականության ինստիտուտի սփյուռքի բաժնի վարիչի պաշտոնները, ՀԳՄ և ՀԺՄ անդամ է, հիանալի արձակագիր է և գրականագետ, հրատարակել է մի շարք գրքեր ու արժանացել բազմաթիվ մրցանակների։ Պատասխանելով շնորհավորանքներին՝ Հրաչ Սարիբեկյանը կարևորեց իր ստանձնած ահռելի պատասխանատվությունը և հանձն առավ իր փորձն ու եռանդը ծառայեցնել ի շահ Ազգային գրադարանի և գրադարանային ոլորտին։

Վստահ եմ, որ Հրաչյա Սարիբեկյանի պաշտոնավարման կարճ ընթացքում նշանակալի դրական փոփոխություններ կգրանցվեն թե՛ գրադարանի և թե՛ գրադարանի ընթերցողների կյանքում»,- գրել է Բուդումյանը ։

Նկարը՝ ՀայՁայն հանդեսի կայքից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: