Հայերեն   English   Русский  

Փաշինյանը Թեհրանում հանդիպել է տեղի հայ համայնքի ներկայացուցիչների հետ


Ֆբ գրառում


  
դիտումներ: 513

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը,

որը երկօրյա պաշտոնական այցով գտնվում է Իրանի իսլամական Հանրապետությունում, փետրվարի 27-ին «Արարատ» մարզամշակութային կենտրոնում հանդիպել է Իրանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Վարչապետը «Ֆեյսբուք»-ի իր էջում կիսվել է հանդիպումից արված սելֆիով:

Այցի շրջանակում ՀՀ վարչապետն արդեն հանդիպումներ է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի և Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ Այաթոլլա Սեյեդ Ալի Խամենեիի հետ:

Փետրվարի 28-ին ՀՀ կառավարության ղեկավարը կմեկնի Սպահան, որտեղ հանդիպում կունենա նահանգապետի և հայ համայնքի ներկայացուցիչների հետ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: