Հայերեն   English   Русский  

Թրամփը և Կիմ Չեն Ընը գագաթաժողովի շրջանակներում համաձայնության չեն եկել


  
դիտումներ: 155

РИА «Новости» լրատվական գործակալության փոխանցմամբ` ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը և ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը երկրորդ գագաթաժողովի արդյունքներով համաձայնության չեն եկել: Գրում է Gazeta.ru-ն:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Սառա Սանդերսի խոսքերով` կողմերը քննարկել են միջուկային զինաթափման տարբեր տարբերակներ, սակայն ներկայումս նրանց չի հաջողվել որևէ համաձայնության գալ: Ընդ որում` առաջնորդները մտադիր են հանդիպել ապագայում:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Միացյալ Նահանգների և ԿԺԴՀ-ի ղեկավարները, Դոնալդ Թրամփը և Կիմ Չեն Ընը Հանոյում կայացած գագաթնաժողովից հեռացել են առանց նախօրոք պլանավորված աշխատանքային ճաշի և առանց մամուլի համար հայտարարությունների:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: