Հայերեն   English   Русский  

Օլիմպիական խաղեր. Ծխելը լիովին կարգելվի


  
դիտումներ: 282

Տոկիոյում 2020թ. կայանալիք ամառային 32 –րդ օլիմպիական խաղերի կազմկոմիտեն որոշում է ընդունել, որով բոլոր փակ և բաց մարզօջախներում լիովին կարգելվի ծխելը և էլեկտրոնային սիգարետների օգտագործումը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:

Այս որոշմանը համամիտ է նաև միջազգային օլիմպիական կոմիտեն: Ճապոնիայում նախատեսվում է հիշյալ օրենքն ընդունել 2020 –ի գարնանը:

Նման արգելանք արդեն գործել է Հարավային Կորեայում տեղի ունեցած 2018թ. ձմեռային օլիմպիական խաղերում:

Հիշեցնենք, որ «Տոկիո 2020 » -ը կանցկացվի հուլիսի 24 –ից օգոստոսի 9 –ը:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվական բաժինը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: