Հայերեն   English   Русский  

Լևոն Արոնյանը դուրս է մնացել աշխարհի լավագույն շախմատիստների տասնյակից


  
դիտումներ: 184

ՖԻԴԵ- ն հրապարակել է դասակարգման նոր աղյուսակը:

Հայաստանի շախմատիստներ Լևոն Արոնյանը 12-րդ, Գաբրիել Սարգսյանը 52-րդ, իսկ Հրանտ Մելքումյանը 88-րդ հորիզոնականներում են: Առաջատարը աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենն է:

Շախմատի միջազագային ֆեդերացիան նաև ներկայացրել է 2019թ. Գրան Պրի մրցաշարերի մասնակիցների կազմը:Աշխարհի չեմպիոնի կոչման քսանմեկ հավակնորդների համար նախատեսված է չորս մրցաշար: Յուրաքանչյուր շախմատիստ կմասնակցի երեք մրցման: Մեր երկրի առաջատար Լևոն Արոնյանը կխաղա Մոսկվայի / մայիսի 16 – 30 –ը / , Ռիգայի / հուլիսի 11 – 25-ը / և Թել Ավիվի / դեկտեմբերի 10 -24 –ը / փուլերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: