Հայերեն   English   Русский  

​Բրազիլիայի նախկին նախագահին թույլ կտան դուրս գալ բանտից, որպեսզի մասնակցի թոռան հուղարկավորությանը


  
դիտումներ: 136

7-ամյա թոռան մահն է պատճառը, որ Բրազիլիայի նախկին նախագահ Լուիս Ինասիու Լուլա դա Սիլվան կարող է ժամանակավոր դուրս գալ բանտից, որտեղ իր պատիժն է կրում կոռուպցիայի գործով դատավճռով:

Ինչպես հաղորդում է Cambio21 կայքէջը, քաղաքական գործչի 7 թոռներից մեկը՝ 7-ամյա Աթուր Արաուժո Լուլա սա Սիլվան, մահացել է երեկ մենինգիտի հետևանքներից: Նախկին նախագահն անմիջապես դիմել է թաղմանը ներկա գտնվելու խնդրանքով, ինչը բավարարվել է:

Մոտ մեկ ամիս առաջ բանտարկյալին թույլ չտվեցին հրաժեշտ տալ հանգուցյալ ավագ եղբորը: Այն ժամանակ դատական իշխանությունը թույլ տվեց նախկին նախագահին միայն մասնակցել ընտանեկան հավաքին թաղումից հետո, և նա նախընտրեց մնալ բանտում:

Անցած տարվա ապրիլին Լուլա դա Սիլվան տեղափոխվեց Կուրիտիբա քաղաք և բանտարկվեց կոռուպցիայի գործով դատավճռի համաձայն: 2018 թ հունվարին նա դատապարտվեց 12 տարի մեկ ամիս բանտարկության: Նոյեմբերի վերջին հայտնի դարձավ, որ դատախազությունը նրան մեղադրում է նաև փողերի լվացման մեջ, որոնք ենթադրաբար ստացել է միջնորդության համար, որպեսզի բրազիլական ARG ընկերությունը աշխատանքներ սկսի Հասարակածային Գվինեայում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: