Հայերեն   English   Русский  

Ֆեդերիկո Մոնդելչին և Սիմոնե Զանկինին անմոռանալի համերգներ են խոստանում հայ ունկնդրին


  
դիտումներ: 1037

Երկու անմոռանալի համերգ՝ ինքնատիպ համերգային ծրագրերով: Հայաստան է ժամանում աշխարհահռչակ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին (Իտալիա):

Մարտի 9-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում Հայաստանի պետական կամերային նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վահան Մարտիրոսյանի ղեկավարությամբ, Ֆեդերիկո Մոնդելչիի հետ կներկայացնի «Անմոռանալի Beatlеs» ծրագիրը: Կհնչեն հանրահայտ լիվերփուլյան քառյակի սիրված ստեղծագործությունների մշակումները՝ կամերային նվագախմբի և սաքսոֆոնի համար: Բացի այդ, համերգային երեկոյին կներկայացվեն Բաբաջանյանի, Մորիկոնեի, Թարիվերդիևի, Մոլինելիի ստեղծագործությունները:

Իսկ մարտի 13-ին, ժամը 19:30 Արամ Խաչատրյան համերգասրահում Ֆեդերիկո Մոնդելչին հանդես կգա Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ որպես դիրիժոր: Արտիստն առաջին անգամ կներկայանա հայ ունկնդրին հենց այս կարգավիճակում: Երեկոյի մենակատարն է հայտնի ակորդեոնահար Սիմոնե Զանկինին (Իտալիա): Համերգին կհնչեն Բախի, Պիացոլայի, Գալիանոյի, Իորիոյի ստեղծագործությունները:

Հայաստանյան այցին ընդառաջ Ֆեդերիկո Մոնդելչին և Սիմոնե Զանկինին հանդես են եկել տեսաուղերձով, որում բացի երաժշտական համարից իրենց ողջույնի խոսքն են հղել հայ ունկնդրին: Տեսաուղերձում երաժիշտները նշել են, որ իրենց համերգները նվիրված են հայ կանանց: Նրանք նաև փաստել են, որ անհամբեր սպասում են երևանյան ելույթներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: