Հայերեն   English   Русский  

...տարիներ շարունակ ադրբեջանական բանակում պարզապես ոչնչացնում են ազգությամբ թալիշ և այլ ազգության բնակիչների.Աշոտ Ասատրյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 229

Այն որ Ադրբեջանում սպանելու են Ֆահրեդդին Աբբասովին, դա արդեն պարզ էր բոլորիս համար, երբ նրան Ռուսաստանից տեղափոխեցին Ադրբեջան ու ամեն օր տարբեր տեսակի նյութերով հաստատում են դա,

որ սպանելու են ոչ միայն իրեն, այլ նրա հարազատներին ու բարեկամներին, բայց այն որ մարդիկ իրենց համար սցենար են հորինել ու հավատում են դրան ու դա ներակայցնում են ժողովրդին առավել հետաքրքիր է։

Հիմա սրանք թալիշական շարժման առաջնորդներից Ֆահրեդդին Աբբասովին ներկայացնում են իբր հայկական հատուկ ծառայությունների հետ աշխատող ազգի դավաճան։ Ու լուրջ հավատում են, որ մեր հատուկ ծառայությունների գործակալները այսպիսին են ու հանրային կերպով են կատարում իրենց աշխատանք։ Դե սրանք գործակալների մասին երևի մի քիչ սխալ պատկերացում ունեն։

Բայց դա հլը դնենք մի կողմ ու հասկանանք ինչում են մեղադրում Աբբասովին։ Վերջինս փորձում էր պաշտպանել Ադրբեջանում ապրող թալիշները շահերը, հատկապես զինծառայող երիտասարդների կյանքերը փրկելու համար։ Ու իրականում դա ոչ թե գործակալ լինելու համար էր անում , այն նրա համար, որ տարիներ շարունակ ադրբեջանական բանակում պարզապես ոչնչացնում են ազգությամբ թալիշ և ոչ միայն, ընդհանրապես այլ ազգության բնակիչների, ովքեր Ադրբեջանի քաղաքացիներ են։

Այս մարդկանց ուղարկում են ամենավտանգավոր վայրերում ծառայության, նրանց օգտագործում են, որպես կենդանի թիրախ ու նրանց կյանքի հաշվին պետական մակարդակով քարոզչություն են կատարում։ Սպանված թալիշ զինծառայողների թաղումը անգամ նորմալ չեն կազմակերպում, շատ դեպքերում նույնիսկ երկար ժամանակ ընտանիքից գաղտնի են պահում ու դիակները կորցնում։

Մի խոսքով, կոնկրետ ազգի ներկայացուցիչների հանդեպ հանցագործություն են կատարում ու զարմանում են, որ կան մարդիկ, ովքեր կարող են դրան դեմ արտահայտվել։ Դա ունի նաև իր պատճառները, քանի որ թշնամին վախենում է, որ լուրջ ռազմական գործողության սկսելու դեպքում հնարավոր էր, որ թալիշ և այլ ազգի ներկայացուցիչները անցնեն հայերի կողմը, քանի որ նման քարոզչություն ևս կատարվել է, որ առաջնագծում ծառայող, հատկապես վտանգավոր հատվածներում ծառություն իրականցնող երիտասարդները, ռազմական բախման դեպքում թող հանձնվեն հայկական կողմին, քանի որ այդ կերպ գոնե հավանական է, որ նրանց կյանքը կփրկվի, քանի որ ադրբեջանական բանակը այդ մարդկանց տանում է զուտ սպանելու։

Այս ամենի համար էլ ադրբեջանական կողմը փորձում է վախի մթնոլորտ տարածել, բոլորին ազգի դավաճանույան մեջ մեղադրել ու սպառնալ, որ ցանկացած վայրից իրենց բերման կենթարկեն, եթե շարունակեն իրենց պահանջները բարձրաձայնել։






Մեկնաբանություններ - 1

agob     04.03.2019 bar.achod adrbejan ani inj vor uzum a aveli lav a hayastani masin mdajel inj a qadarvum nrqayis voj tchnamin mez a pjajnum ayl nerqayis ichhanutyun a nikoli u ir anparoyaganner huliqanner hay azkin tavajanner
Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: