Հայերեն   English   Русский  

Բողոքի ակցիա Երեւանում՝ ընդդեմ Հայկ Մարությանի եւ Արթուր Մեսչյանի (լուսանկար)


  
դիտումներ: 219

Երեւանում բողոքի ակցիա է ընթանում ընդդեմ Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանի եւ գլխավոր ճարտարապետ Արթուր Մեսչյանի,հաղորդում է news.am-ը: Ակցիայի մասնակիցների ձեռքին կան պաստառներ «Վանդալիզմ» գրառմամբ. Նրանք բողոքում են Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը քանդելու դեմ:

Նրանք շենքը շրջապատող ցանկապատի վրա փակցրեցին «Սուպեր մամա, սիրուն չի» գրությամբ ստիքերներ: Ակցիայի մասնակիցներից Նարեկ Սամսոնյանն ասաց, որ իրենք շարունակելու են հետեւել քաղաքապետ Հայկ Մարությանի քայլերին եւ իրենց բողոքի ձայնը բարձրացնել:

Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանից հայտնել էին, որ Խորենացու փողոցի 13 հասցեում, «Շիրակ» հյուրանոցի հարեւանությամբ գտնվող կրթության եւ գիտության նախարարության նախկին շենքը վերականգնվելու է նոր մոտեցմամբ:

բողոքի ակցիա

բողոքի ակցիա

բողոքի ակցիա

բողոքի ակցիա

բողոքի ակցիա

բողոքի ակցիա

բողոքի ակցիա

բողոքի ակցիա

բողոքի ակցիա

բողոքի ակցիա

բողոքի ակցիա





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: