Հայերեն   English   Русский  

Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան լիովին չի կատարում Իդլիբի համաձայնագրի պայմանները


  
դիտումներ: 211

Ռուսաստանի արգործնախարար Սերգեյ Լավրովն անդրադարձել է Ռուսաստանի ու Թուրքիայի միջև Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացման վերաբերյալ կնքված պայմանագրի իրագործմանը:

Քուվեյթի «Kuna» գործակալությանը տված հարցազրույցում Լավրովը հայտարարել է, որ Թուրքիան մասամբ է կատարել Սիրիայի Իդլիբ նահանգի ապառազմականացման վերաբերյալ կնքված համաձայնագրով ստանձնած պարտականությունները:

«Մեր թուրք գործընկերներին հորդորում ենք կատարել Իդլիբում իրավիճակը կայունացնելու նպատակով 2018-ի սեպտեմբերի 17-ին կնքված համաձայնագրով ստանձնած պարտականությունները:

Ապառազմականացված գոտու հիմնումը, զինյալների ու ծանր զենքերի դուրսբերումը նախատեսող փաստաթղթի պայմանները դեռևս ամբողջությամբ չեն իրականացվել»,- ասել է Ռուսաստանի արտաքին գերատեսչության ղեկավարը:

Լավրովը խոսել է նաև Սոչիում Աստանայի ձևաչափով տեղի ունեցած գագաթնաժողովի մասին՝ ասելով, որ Թեհրանի ու Անկարայի հետ ակտիվ աշխատում են գագաթնաժողովին ընդունած որոշումները կյանքի կոչելու ուղղությամբ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: