Հայերեն   English   Русский  

Միքայել Միքայելյանը հաջող ելույթ է ունեցել ձմեռային ունիվերսիադային


  
դիտումներ: 193

ՌԴ Կրասնոյարսկ քաղաքում անցկացվող համաշխարհային ձմեռային 29-րդ ունիվերսիադային մասնակցում են Հայաստանի հինգ պատվիրակներ:

Այս մասին հայտնում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:

Մեր մարզիկներից առաջինը ասպարեզ ելավ աշոցքցի 19 -ամյա դահուկորդ, ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի ուսանող Միքայել Միքայելյանը: 10կմ դասական ոճում, 86 մասնակիցների պայքարում 28 : 52. 0 արդյունքով նա զբաղեցրեց 38 –րդ հորիզոնականը:

Առավել հաջող էր Միքայելի ելույթը 10կմ ազատ ոճի հետապնդումով մրցաձևում: 82 մասնակիցների մեջ նա գրավեց 26-րդ տեղը ` 26 : 41. 9 արդյունքով:

Մեր ուսանող մարզիկները մարտի 5 –ին ազատ են մրցումներից: Հաջորդ օրը ` մարտի 6 –ին Միքայել Միքայելյանը կմրցի արագավազքում ,իսկ մենասահորդ Սլավիկ Հայրապետյանը հանդես կգա կարճ ծրագրով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: