Հայերեն   English   Русский  

​Տղամարդն իր թոռնուհուն որպես գրավ թողել է բաղնիքում


  
դիտումներ: 31056

Չինացի պապիկը իր վեց տարեկան թոռնուհուն որպես գրավ թողել է հանրային բաղնիքում՝ պատճառաբանելով, որ դրամապանակը տանն է թողել:

Աղջիկը Կունմին քաղաքի հաստատություն էր եկել իր պապիկի հետ, որը ցանկացել էր լոգանք ընդունել և հանգստանալ:

Սակայն ծառայությունների համար վճարելու պահին նա հանկարծ հայտարարել էր, որ դրամապանակը տանն է թողել և ստիպված է տուն գնալ ու գումար վերցնել:

Բաղնիքի մենեջերը հայտնել է, որ տղամարդը որպես իր հետ վերադառնալու երաշխիք իր թոռնիկին թողել է հաստատությունում:

Սակայն աշխատանքային օրվա վերջում տղամարդը այդպես էլ չի վերադարձել, իսկ այդ օրից ի վեր աղջիկը արդեն մեկ ամսից ավել է, ինչ բաղնիքում է ապրում:

Բաղնիքի աշխատակիցները այժմ ընկերացել են աղջկա հետ և հարմար անկողին են պատրաստել նրա համար:

Երբ հաստատությունը փակվում է, աշխատակիցները հեռուստացույցը չեն անջատում, որպեսզի աղջիկը իրեն մենակ չզգա կամ չվախենա:

Աշխատակիցները նաև ուտելիք և հագուստ են բերում երեխայի համար:

Փոքրիկ աղջկա պատմությունը հրապարակվել է նաև տեղական լրատվամիջոցներում, որպեսզի նրա պապիկը գա և վերցնի նրան:

Այնուամենայնիվ նա այդպես էլ չի ժամանել և աղջիկը դեռ մնում է կենտրոնում՝ չնայած սոցիալական ծառայությանը խնդրել են միջամտել գործին:

Հանրային բաղնիքները մեծ տարածում ունեն չինական քաղաքներում: Դրանցից օգտվում են կենտրոնական ջեռուցման համակարգ կամ հոսող ջուր չունեցող մարդիկ:

Կենտրոններում մարդիկ լողանում են, հանգստանում և կարող են հաճախել ոտքերի կամ մարմնի մերսման:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: