Հայերեն   English   Русский  

Այս մի դրվագը ցույց է տալիս մերձավորարևելյան բարդ խճանկարը․ Վարուժան Գեղամյան


  
դիտումներ: 220

Թուրքագետ Վարուժան Գեղամյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է մերձավորարևելյան զարգացումներին։

Նա գրում է․ «Այս նկարում Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) դեսպանատան շենքի մուտքն է։ 2018 թվականի դեկտեմբերին ԱՄԷ ղեկավարությունը որոշեց 6 ամյա դադարից հետո վերաբացել իր դիվանագիտական ներկայացուցչությունը Սիրիայում։ Ընդամենը այս մի դրվագը ցույց է տալիս մերձավորարևելյան բարդ խճանկարը։

Ահավասիկ։

Սիրիայում ճգնաժամի ու պատերազմի սկսվելուց հետո արաբական երկրները ևս ակտիվորեն ներգրավվեցին Ասադին տապալելու գործին՝ քաղաքական մեկուսացումից (Սիրիային հանեցին Արաբական լիգայի կազմակերպությունից) մինչև զինված խմբերի ֆինանսավորում։ Արաբները, բնականաբար, դա անում էին՝ հույս ունենալով ճգնաժամի ավարտից հետո ստանալ «սիրիական տորթի» սեփական բաժինը։

Անցնում են տարիներ։

Պատերազմի արդյունքում հետճգնաժամային Սիրիայում ամենամեծ ազդեցության պոտենցիալը ստանում են 3 երկիր՝ ՌԴ, Իրան, Թուրքիա։ Ասադը մնում է երկրի ղեկին (ու ըստ էության՝ կմնա էդպես դեռ երկար ժամանակ)։

Իսկ արաբները մնում են ձեռնունայն, որովհետև գրեթե ոչ մի իրական բան չեն շահում։ Ավելին. փաստացի կտրվելով Սիրիայի ղեկավարությունից՝ ուժեղացնում են տարածաշրջանի իրենց գլխավոր հակառակորդներին՝ Թուրքիային ու Իրանին։

Արաբները հասկանում են, որ անհրաժեշտ է մի բան անել՝ հետճգնաժամային Սիրիայում ազդեցության գոնե որոշակի տոկոս ունենալու համար։ Հենց այս նպատակով ԱՄԷ-ն անցյալ տարի վերաբացում է Սիրիայում դեսպանատունը։ Սկսվում են խոսակցություններ այն մասին, որ արաբական երկրները մասնակիորեն կֆինանսավորեն Սիրիայի ավերված տնտեսության վերականգնումը։ Էս գործին խառնվում են ռուսներն ու ամերիկացիները։ Մի կողմից ՌԴ-ն համոզում է արաբներին, որ պետք է Ասադի հետ նորից հարաբերություններ հաստատել, որ արաբները ազդեցություն ունենան Սիրիայում՝ դրանով փաստացի ամրացնելով իրեն ենթակա Ասադի վարչակարգը։ Իսկ մյուս կողմից





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: