Հայերեն   English   Русский  

​Երկու հարց վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Իմ քայլը դաշինքի անդամներին.Վահան Իշխանյան


Ֆբ գրառում


  
դիտումներ: 1135

Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի անկախությունից ի վեր, բացառությամբ 1991֊ի նախագահական և որոշ վերապահումներով 1999 թվի ԱԺ ընտրությունների,

բոլոր ընտրությունները կեղծվել են, և որ Հայաստանի խնդիրների 90-100տոկոսը կապված են եղել ընտրկեղծիքների հետ։ Նա նաև պետության անունից ներողություն խնդրեց բոլոր տարիների քաղաքական հալծյալներին։

Գնահատելով վարչապետի անաչառությունը, կարևոր է նաև մի քանի հարցեր պարզաբանել պատկերցնելու համար նրա և Իմ քայլը դաշինքի մյուս անդամների գաղափարները։

Եթե հարցնեն՝ ո՞վ է ստեղծել լամպը, անմիջապես կպատասխանեն էդիոսոնը։
Իսկ եթե հարցնեն՝ ո՞վ է ստեղծել Հայաստանում ընտրակեղծիքները, անմիջապես կպատասխանեն Լևոն Տեր֊Պետրոսյանը, նրա նախագահությամբ են անկախ Հայաստանում առաջին անգամ ընտրությունները կեղծվել՝ 1995 թվի հուլիսի 5-ին անկախ Հայաստանի ԱԺ առաջին ընտրությունների և Սահմանադրության հանրաքվեի ժամանակ, իսկ ընտրակեղծիքների անմիջական կատարողն էլ ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Գագիկ Ջհանգիրյանն է եղել։ Ապա Տեր֊Պետրոսյանն է շարունակել իր ու ՀՀՇ֊ի ներդրած ընտրկեղծիքները 1996 թվի նախագահական ընտրություններին, որ ինքը մնա նախագահ։ Նրանից հետո եկողները միայն շարունակել են աշխատեցնել իր ստեղածած ընտրկեղծիքների մեքենան։

Երկու հարց եմ ուզում տալ Նիկոլ Փաշինյանին և Իմ քայլի այն անդամներին, ովքեր 2008֊ին Տեր֊Պետրոսյանին աջակցում էին.

1. 2008֊ին ինչո՞ւ էիք ուզում նախագահ դարձնել նրան ով երկրում ընտրակեղծիքների հեղինակն է, այսինքն մեկը ով Հայաստանի խնդիրների 100 տոկոսի հեղինակն է։ Մանավանդ ի տարբերություն Էդիսոնի, նա չի ընդունում որ ինքն է իր արածի հեղինակը։

2. Հետընտրական բողոքի ընդվզումներ եղել են 1996, 2003-2004, 2008, 2013 թվերին, որոնց ժամանակ այս կամ այն չափով բախումներ են եղել, բայց միայն 2008֊ին մարդիկ զոհվեցին, ինչո՞ւ։ Հիշեցնեմ նաև, որ մի տեսագրության մեջ 1996թվի ցույցերի հետ կապված ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանը ասում էր որ պետք լիներ 800 հոգի էլ կսպանեինք, բայց «առիթ» չեղավ։ Արդյո՞ք պատահականութուն է, որ երկրում ընտրակեղծիքների հեղինակն ու մարտի մեկին ընդդիմության առաջնորդը նույն մարդն էր, և արդյո՞ք երկու դեպքում էլ՝ և՛ ընտրակեղծիքների, և՛ զոհերի պատճառը Տեր֊Պետրոսյանի երկրի ու մարդկանց կյանքի առաջ պատասխանատվության դեֆիցիտը չէր։

Եթե նրանք չնկատեն կամ չպատասխանեն կխնդրեի լրագրողներին այս հարցերը տեղ հասցնել նրանց։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: