Հայերեն   English   Русский  

​Լուկաշենկոն իրավիճակը ՀԱՊԿ-ում «անառողջ» է որակել


Միաժամանակ Բեռալուսի նախագահը նշել է, որ բուն կազմակերպության անհրաժեշտությունը կասկած չի հարուցում


  
դիտումներ: 257

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն մտահոգություն է հայտնել ՀԱՊԿ-ում ստեղծված «անառողջ իրավիճակի» կապակցությամբ, ներառյալ՝ գլխավոր քարտուղարի նշանակումը:

Այդ հայտարարությունը նա արել է այսօր ինտեգրացիոն կառույցներում մասնակցության և եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցության հարցերին նվիրված խորհրդակցությունում:

«Եթե կուզեք, դա կարևորագույն ուղղություն է այժմ, որտեղ պետք է կենտրոնանան մեր ջանքերը այն միտումների թելադրանքով, որոնք զարգանում են ռազմա-քաղաքական ոլորտոււմ առհասարակ ողջ մոլորակում: Հատկապես այն բանից հետո, երբ երկու խոշորագույն միջուկային պետությունները խզեցին Միջին և փոքր հեռահարության հրթիռների վերացման պայմանագիրը: Համաշխարհային միտումների պայմաններում այդ կազմակերպության անհրաժեշտությունը կասկած չի հարուցում: Սակայն ներկայումս անառողջ իրավիճակ է ստեղծվել ՀԱՊԿ-ում: Վերցրեք թեկուզ այն սովորական հարցը՝ գլխավոր քարտուղարի նշանակումը»,- ասել է Բելառուսի առաջնորդը, որի խոսքը մեջբերում է БелТА գործակալությունը:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: