Հայերեն   English   Русский  

ԿԺԴՀ-ն սկսել է վերականգնել Սոհե հրթիռային պոլիգոնը


  
դիտումներ: 216

ԱՄՆ-ում Ջոն Հոփքինսի անվան համալսարանի կենտրոնի փորձագետները հաղորդել են Հյուսիսային Կորեայում Սոհե փորձարկարական հակահրթիռային պոլիգոնի հրապարակի վերականգնողական աշխատանքների մասին: Այդ մասին նշվել է 38 North կենտրոնի կայքում: Գրում է Gazeta.ru-ն:

Ամերիկացի փորձագետները նման եզրահանգման եկել են առևտրային արբանյակների տվյալների ուսումնասիրության ընթացքում: Նշվում է, որ 2018 թ. օգոստոսից Փհենյանը դադարեցրել էր հրթիռային պոլիգոնի ապամոնտաժման աշխատանքները, իսկ փետրվարի 19-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Սոհե պոլիգոնում փորձագետները նկատել են ենթակառուցվածքների վերկանգման ուղղությամբ ԿԺԴՀ-ի ջանքերը:

Ինչպես նշվել է, պոլիգոնին երկու վերամբարձ կռունկ և շինարարական նյութեր են մոտեցրել, իսկ շինհրապարակի մոտ նոր օբյեկտ է կառուցվել:

Ավելի վաղ Միացյալ Նահանգները նախազգուշացրել էր միջուկային զինաթափման ուղղությամբ միջոցների բացակայության պայմաններում Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցներ կիրառելու հնարավորության մասին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: