Հայերեն   English   Русский  

Ուկրաինայում Տիմոշենկոյին 187 հազար դոլար են առաջարկել ընտրություններին մասնակցությունից հրաժարվելու համար


  
դիտումներ: 264

Ուկրաինայում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են այն մարդկանց, ովքեր փորձել են ազդել նախագահի թեկնածու Յուրի Տիմոշենկոյի վրա: Այդ մասին հայտնում է TASS լրատվական գործակալությունը` վկայակոչելով Ուկրաինայի գլխավոր դատախազ Յուրի Լուցենկոյին: Գրում է Gazeta.ru-ն:

Նշվում է, որ Տիմոշենկոյին երկու քաղաքացի առաջարկել է 187 հազար դոլար նախագահական մրցավազքից հրաժարվելու համար:

Լուցենկոն հստակեցրել է, որ Տիմոշենկոյին գումար առաջարկած անձինք արդեն ձերբակալվել են: Նրանք մեղադրվում են քվեարկության իրավունքի իրականացման խոչընդոտման մեջ:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլյա Տիմոշենկոն պահանջել է, որ Ուկրաինայի գործող նախագահ Պյոտր Պորոշենկոն ընտրություններից դուրս հանի իր ազգանունը կրող թեկնածու Յուրի Տիմոշենկոյին:

Ուկրաինայում նախագահական ընտրությունները կանցկացվեն 2019 թ. մարտի 31-ին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: