Հայերեն   English   Русский  

«Սա էլ հո ձեր վարչապետն է ասում». Արմեն Աշոտյան


  
դիտումներ: 446

ՀՀԿ ԳՄ անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը Ֆեյսբուքի էջում անդրադարձել է այսօր կառավարության նիստում վարչապետ Փաշինյանի հայտարարությանը։

«Այսօր կառավարության նիստnւմ Նիկոլ Փաշինյանը բառացի ասաց. «ԵՄ հետ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրականացման փուլ ենք թևակոխում»:

Այս հայտարարությունը լավագույն պատասխանն է իմ՝ ամիսների քննադատությանը, որ ՀՀ կառավարությունը տվյալ համաձայնագրի իրականացման համար դեռևս որևէ քայլ, բարեփոխում, գործողություն չի իրականացրել:

Տարբեր տրամաչափի նորելուկներ, որոնք դեմքի լուրջ արտահայտությամբ, բայց գործից անտեղյակ, փորձում էին պաշտպանվել իմ քննադատությունից, սա էլ հո ձեր վարչապետն է ասում»։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: