Հայերեն   English   Русский  

Կիպրոսը Թուրքիայի դեմ բողոք է հղել ՄԱԿ-ին


  
դիտումներ: 208

Եվրամիության անդամ Կիպրոսի Հանրապետությունը Թուրքիայի դեմ բողոք է ներկայացրել ՄԱԿ՝ Կիպրոս կղզու մերձակայքում հորատման աշխատանքներ կատարելու կապակցությամբ։

Թուրքիան ածխաջրածնային հետազոտություններ է իրականացնում Կիպրոսին հարակից բացառիկ տնտեսական գոտում, որը որպես այդպիսին Թուրքիայի կողմից չի ճանաչվում։

ԵՄ-ում Կիպրոսի մշտական դեսպան Կոռնիլիուս Կոռնիլիոն նամակ է հղել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեսին։ Նամակում նշվել է, որ Թուրքիան հորատման աշխատանքներ է կատարում համար 1, 8, 9 և 12 տարածքներում, մինչդեռ Կիպրոսը նշված հատվածներում աշխատանքի թույլտվություն է տվել ոչ թե Թուրքիային, այլ ֆրանսիական «Total» և իտալական «Eni» ընկերություններին։

Արձանագրվել է նաև, որ 8-րդ և 9-րդ հատվածներում նավթի և բնական գազի արդյունահանման իրավունքը նույնպես տրվել է նշված ընկերություններին։ Հույն դեսպանն ընդգծել է, որ Թուրքիան խախտել է միջագային իրավունքի նորմերն ու Կիպրոսի ինքնիշխանության իրավունքը, ինչպես նաև՝ «Ծովային իրավունքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: