Հայերեն   English   Русский  

​Իտալիայում Մարտի 8-ը նշել են հանրահավաքներով ու գործադուլներով


Գործադուլների հետևանքը երկրում տրանսպորտի ժամանակավոր դադարեցումն էր


  
դիտումներ: 434

Ի նշանավորումն Կանանց միջազգային օրվա Իտալիայի տրանսպորտի աշխատողները որոշել են կանանց իրավունքների համար ժամանակավոր գործադուլ հայտարարել:

Ամենաերկար գործադուլը կազմակերպել էին երկաթուղային Trenitalia օպերատորի աշխատակիցները: Երկաթուղին դադարեցրել է երթուղիները մարտի 7-ի ժամը 21-ին և կվերականգնի այսօր՝ մարտի 8-ի ժամը 21-ին: Մյուս երկաթուղիները աշխատանքը դադարեցրել են ժամը 00-ին մինչև մարտի 8-ի ժամը 21-ը:

Alitalia ավիաընկերության աշխատողները դադարեցրել են իրենց աշխատանքը 4 ժամով՝ ժամը 10-ից մինչև 14-ը: Տոնական օրը տաքսու վարորդները ժամը 8-ից մինչև 21-ը փոխադրումներ չեն կատարել: Բացառություն էր միայն հանրային տրասպորտը պիկ ժամերին՝ առավոտյան և երեկոյան:

Տեղի են ունեցել նաև բողոքի ցույցեր առողջապահության և կրթության աշխատողների մասնակցությամբ: Ցուցարարները, ի թիվս այլոց, պահանջել են դադարեցնել իրենց հիմնական իրավունքների խախտումները: Ցուցարարները կոչ են արել վերացնել աշխատավարձի տարբերությունը սեռի հատկանիշով:

Թեպետ բողոքի ցույցերը որակվել են որպես «համընդհանուր ֆեմինիստական գործադուլ», բացի կանանցից, այդ ցույցերին ակտիվորեն մասնակցել են նաև տղամարդիկ:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: