Հայերեն   English   Русский  

Օլիվիա Պալերմոն վաճառում է իր զգեստապահարանը


  
դիտումներ: 804

Ինչպես հայտնի է, նորաձևության ոլորտի ամենահայտնի աստղերից մեկին և բարձր նորաձևության շաբաթների մշտական հյուր Օլիվիա Պալերմոյին հաջողվեց կարճ ժամանակահատվածում գրավել աշխարհը: Եվ զարմանալի չէ, որ այս տարիների ընթացքում նրա զգեստապահարանն ամբողջ աշխարհում հազարավոր կանանց ցանկության օբյեկտ է դարձել, և այժմ արդեն այն կարող է ցանկացած մեկի սեփականությունը դառնալ: Գրում է Elle.ru-ն:

Ինստագրամի իր էջում Պալերմոն գրառում է կատարել և հայտնել, որ վաճառում է իր զգեստապահարանի ամենահայտնի և քննարկված պարագաներից մի քանիսը: Վաճառքի հանված պարագաների թվում են Tiffany & Co ոսկերչական տան ապարանջանը, Diоr Тоtе նորաձևության տան պայուսակը, Manolo Blahnik ապրանքանիշի վառ կապույտ գույնի կոշիկները և այլն:

Իսկ Պալերմոյի նման նախաձեռնությունից ստացված գումարները կծախսվեն բարեգործական նպատակներով: Պալերմոյի զգեստապահարանի պարագաները կվաճառվեն eBay for Charity օնլայն հարթակում: Այս անգամ Պալերմոյի հագոււստների վաճառքից ստացված գումարը կտրամադրվի ONG Dress for Sucess կազմակերպությանը, որն աջակցում է ամբողջ աշխարհում կանանց ավելի անկախ դառնալ տնտեսական ոլորտում: Պալերմոյի զգեստապահարանի հայտնի իրերի աճուրդն արդեն մեկնարկել է:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: