Հայերեն   English   Русский  

Մայքլ Ջեքսոնի քույրը նրան մանկապղծության մեջ է մեղադրել. Daily Mail


  
դիտումներ: 1032

Daily Mail պարբերականի փոխանցմամբ` փոփ արքա Մայքլ Ջեքսոնի քույրը` Լա Տոյա Ջեքսոնը, եղբորը մանկապղծության մեջ է մեղադրել: Խոսքը 1993թ. Ջեքսոնի անվան շուրջ ծագած սկանդալի մասին է: Գրում է Gazeta.ru-ն:

Ինչպես նշվել է, նա այդ մասին հայտարարել է MTV հեռուստաընկերությանը տված հարցազրույցի շրջանակներում:

Լա Տոյա Ջեքսոնը մեղադրանքներ է հնչեցրել այն բանից հետո, երբ 13-ամյա Ջորդի Չենդլերի հայրը երգչին որդու նկատմամբ ոտնձգությունների մեջ է մեղադրել:

«Մայքլն իմ եղբայրն է և ես նրան շատ եմ սիրում, բայց ես չեմ կարող և չեմ լինի փոքր և անմեղ երեխաների նկատմամբ նրա հանցագործությունների լուռ մեղսակիցը», - հայտարարել է Լա Տոյա Ջեքսոնը:

Պարբերականը նշել է, որ Մայքլ Ջեքսոնի հասցեին միշտ մանկապղծության մեղադրանքներ հնչել են, սակայն դրանք երբեք պաշտոնապես չեն հաստատվել.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: