Հայերեն   English   Русский  

Մոսկվայի օդանավակայաններում գրեթե 30 չվերթ է հետաձգվել և չեղյալ հայտարարվել


  
դիտումներ: 485

«Яндекс.Расписание» ծառայության տվյալներով` Մոսկվայի օդանավակայաններում վատ եղանակային պայմանների պատճառով շուրջ 30 չվերթ է հետաձգվել և չեղյալ հայտարարվել: Գրում է Gazeta.ru-ն:

Վնուկովո օդանավակայանում չեղյալ է հայտարարել երկու թռիչք, հետաձգվել` յոթը: Դոմոդեդովո օդանավակայանում չորս թռիչք է հետաձգվել, երեքը` չեղյալ հայտարարվել:

Բացի այդ, «Շերեմետևո» օդանավակայանում չորս թռիչք է հետաձգվել, մեկը` չեղյալ հայտարարվել:

Տեղեկությունը Ժուկովսկու օդանավակայանի ժամանակացույցի փոփոխության վերաբերյալ բացակայում է:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սանկտ Պետերբուրգի օդանավակայանը փակվել է վատ եղանակային պայմանների պատճառով:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: