Հայերեն   English   Русский  

Ապտակ կամ դեղին քարտ հայաստանյան իշխանություններին. Շարմազանովը` համանախագահողների հայտարարության մասին


Ֆբ գրառում


  
դիտումներ: 747

ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Մինսկի խմբի համանախագահների հայտարությանը:

«Կարդացի Մինսկի խմբի համանախագահների հայտարությունը: Արձանագրենք.

ա. Առաջին անգամ համանախագահները անում են հայտարարություն, որը գրեթե ապտակ կամ դեղին քարտ է հայաստանյան իշխանություններին:

բ. Եթե ապրիլյան պատերազմից հետո համանախագահները Երևանում հայտարարեցին, որ բանակցային վերջնական փուլին պետք է Արցախը մասնակցի, ապա այժմ ուղիղ հակահարված են հասցնում Փաշինյանին՝ պնդելով հակառակը:

գ. Սա արդյունք է նախ և առաջ մեր նորաթուխ իշխանության անլուրջ և պոպուլիստական քաղաքականության:

դ.Ակնհայտ է՝ մեր դիրքերը թուլացել են բանակցային գործընթացում:

ե. Անկախ իշխանության սխալներից, մենք չպետք է թույլ տանք Արցախյան կարգավորման ոչ հայանպաստ լուծում:
Սա ակնհայտ է:

Արցախը չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Սա է մեր պատասխանը Չեմբեռլենին», - գրել է նա։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: