Հայերեն   English   Русский  

Ջենիֆեր Լոպեսը և Ալեքս Ռոդրիգեսը նշանադրվել են. Լուսանկար


  
դիտումներ: 950

Նախօրեին 43-ամյա Ալեքս Ռոդրիգեսը և 49-ամյա Ջենիֆեր Լոպեսը հայտարարել են իրենց նշանադրության մասին: Մանրամասներն այն մասին, թե ինչպես է Ալեքս Ռոդրիգեսն ամուսնության առաջարկություն արել սիրելիին բացակայում են, սակայն Ջեյ Լոն ինստագրամի իր էջում հրապարակել է ստացած շքեղ մատանու լուսանկարը: Նույն լուսանկարն ինստագրամի իր էջում հրապարակել է նաև Ռոդրիգեսը և դրան կից հետևյալ գրառումը կատարել. «Նա ասաց, այո»: Գրում է Spletnik.ru-ն:

Ռոդրիգեսի և Լոպեսի մոտակա նշանադրության մասին արևմտյան լրատվամիջոցները վաղուց էին հայտնում, թեև զույգը չէր շտապում մեկնաբանել այդ տեղեկությունները: Լոպեսը հաճախ խուսափում էր նաև լրագրողների հարցերին պատասխանելուց և ընդգծում, որ չի ձգտում կրկին ամուսնանալ, թեև Ալեքսն իր համար կատարյալ տղամարդ է:

Հիշեցնենք, որ Ջենիֆեր Լոպեսը երեք անգամ ամուսնացած եղել է և երգիչ Մարկ Էնթոնիի հետ ամուսնությունից երկու երեխաներ ունի` երկվորյակներ Մաքսը և Էմման: Ռոդրիգեսը նույնպես ամուսնացած է եղել և ամուսնալուծվել է 2008թ.: Ռոդրիգեսը երկու դուստր ունի` Նատաշան և Էլլան:

Дженнифер Лопес





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: