Հայերեն   English   Русский  

Մեգան Մարքլից երրորդ օգնականն է հեռանում


  
դիտումներ: 568

Ամեն ինչ այնքան էլ վատ չէ, որքան կաորղ է թվալ առաջին հայացքից

Թեև դեռևս մեկ տարին էլ չի լրացել, ինչ Մեգան Մարքլը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի ներկայացուցիչ է դարձել, սակայն արդեն ստիպված է եղել կադրային խնդիրների բախվել: Գրում է Tatler.ru-ն:

Հայտնի է դարձել, որ Սասեքսի դքսուհու մտերիմ օգնական Էմի Պիկերիլը որոշել է լքել պաշտոնը: Վերջին վեց ամսում սա արդեն երրորդ օգնականն է, որը ցանկանում է լքել Մեգանին:

Սակայն պետք չէ ենթադրել, որ արքայազն Հարրի կինը հավանաբար բարդ բնավորություն ունի: Լրատվամիջոցների տարածած տեղեկության համաձայն` Մեգանն ու Էմին բաժանվում են որպես լավ ընկերներ, և Պիկերիլը միայն խորհուրդներով կշարունակի օգնել Մարքլին: Բացի այդ նա կսպասի մինչև Մեգանի առաջնեկի լույս աշխարհ գալը:

Էմի Պիկերիլին Լոնդոն տեղափոխվելուց հետո առաջին անձանցից էր, որը սկսեց աշխատել Մեգանի հետ: Նա ակտիվորեն աջակցում էր դքսուհուն իր բարեգործական աշխատանքներում, այդ թվում մասնակցելով Մեգանի խոհարարական գրքի ստեղծման հարցերում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: