Հայերեն   English   Русский  

Ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը հանդիպել է գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ


  
դիտումներ: 351

Ֆինանսների նախարարի տեղակալ ԱրմանՊողոսյանը հանդիպել է գազավորված ըմպելիքներ արտադրող ընկերությունների ներկայացուցիչների հետ, ովքեր այսօր բողոքի ակցիա ենիրականացրել ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությամբ առաջարկվող՝ գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով հարկելու մոտեցման դեմ:

Քննարկման ընթացքում կողմերն անդրադարձել են նախագծով առաջարկվող՝ գազավորված ըմպելիքների ակցիզային հարկի ներդրմամբ պայմանավորված հնարավոր խնդիրներին:

Ֆինանսների նախարարի տեղակալը տեղեկացրել է, որ այդ փոփոխությունն առաջարկվում է 2 նկատառումներից ելնելով.առաջինը ֆիսկալ նպատակն է, որի հիմքում լրացուցիչ հարկային եկամուտների ավելացումն է, ինչը հնարավորություն կընձեռի մասնակիորեն փոխհատուցել ուղղակի հարկերի նվազեցման արդյունքում առաջացող՝ պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը: Երկրորդն առողջապահական նպատակն է, որը ենթադրում է վնասակար սպառում ենթադրող ապրանքների սպառման ծավալների կրճատում:

Արման Պողոսյանի խոսքով`առաջարկվում է հարկային փոփոխությունների փաթեթային տարբերակ: Առաջարկվող նախագծով իջեցվում են ուղղակի հարկերը՝ փոխարենը բարձրացնելով անուղղակիները, այսինքն՝ հարկային բեռը ուղղակի հարկերից տեղափոխվում է անուղղակի հարկման դաշտ:

Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչները առաջարկումե նվերադառնալ նախագծինախնական տարբերակին, այսինքն` ակցիզայինհարկըկիրառել՝ հաշվի առնելով շաքարի պարունակությունը:

Քննարկման արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն, որպեսզի ֆինանսների նախարարությունը ընկերություններիներ կայացված առաջարկները քննարկի նաև շահագրգիռ այլ գերատեսչությունների հետ և վաղը՝ մարտի 12-ին, արդյունքները ներակայացվեն ընկերությունների ներկայացուցիչներին:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: