Հայերեն   English   Русский  

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները և սատարում են գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների արդար բողոքին:


​Հայտարարություն


  
դիտումներ: 296

Չունենալով տնտեսական քաղաքականության վերաբերյալ հայեցակարգ և երկրի զարգացման վերաբերյալ ռազմավարական ծրագիր,

չունենալով առաջարվող հարկային բեռի ավելացման վերաբերյալ սոցիալ-տնտեսականևֆինանսականազդեցությանգնահատական, առաջնորդվելով օրեցօր խորացող խնդիրներին ըստ իրավիճակի անձեռնասուն լուծում տալու հոգեբանությամբ` «Թավշյա» կառավարիչները կրկնում են «ՀՀԿ»-ական կառավարիչներին:

Այսպես կոչված «հեղափոխական» իշխանության քայլերի դեմ չդադարող բողոքի գործողություններն այսօր ավելացան ևս մի քանիսով:

Կառավարության շենքի առջև իրենց բողոքի ձայնը բարձրացրեցին.

Գրավատների և տարադրամի փոխանակման կետերի աշխատակիցները: Նրանց արդարացի բողոքն ուղղված է «Պետական տուրքի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագծի դեմ, որով նաև սահմանվում են` գրավատների և փոխանակման կետերի համար բազմակի անգամ ավելացնել պետական տուրքը` համապատասխանաբար 100.000 դրամը դարձնելով 6 միլիոն, իսկ 50.000 դրամը` 3 միլիոն դրամ:

«Հեղափոխական» կառավարությունը հերթական անգամ հաշվի չի առնում օրենքի նախագծի ընդունման բացասական հետևանքները, ի մասնավորի` աշխատող և իրենց ընտանիքները պահող մարդկանց գործազուրկի կարգավիճակում հայտնվելը, մինչդեռ այդ օրինագծով հազարավոր մարդիկ կզրկվեն իրենց ապրուստի միջոցներից:

«Երկիր Ծիրանի» կուսակցության անդամները ևս մաս են կազմում այս շարժմանը և սատարում են գրավատների և փոխանակման կետերի աշխատակիցների արդար բողոքին:

Գազավորված ըմպելիք արտադրողները բողոքում էին հարկային բեռի, մասնավորապես` ակցիզային հարկի բարձրացման դեմ: Նրանք բարձրաձայնում էին, որ հարկային նման փոփոխության հետևանքով ազգային տնտեսության մրցունակություն և ներդրումային գրավչության չի կարող ապահովվել:

Նախապես,ամբողջությամբ չքննարկված, առանց անհրաժեշտ պատշաճ հիմնավորումների նման փոփոխություններն իրականացնելը ստեղծում է լրացուցիչ սոցիալական լարվածություն:

Կենսական պահանջ է խնդիրներին մոտենալ լրջությամբ և անհրաժեշտ մասնագիտական մոտեցմամբ: Միևնույն ժամանակ հաշվի առնել, որ այս գարնանը «թավիշը» նորաձև չէ:

«Երկիր Ծիրանի» կուսակցության լրատվական ծառայություն

11 մարտի 2019թ.





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: