Հայերեն   English   Русский  

Նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը հաստատվել է «Զարուբեժնավթի» տնօրենների խորհրդում


  
դիտումներ: 447

ՌԴ կառավարությունը հաստատել է «Զարուբեժնավթի» տնօրենների խորհրդի անդամների թեկնածուների 7 հոգանոց ցուցակը։

Նրանք բոլորը ներառված են գործող կազմում՝ հայտնում է news.am-ը վկայակոչելով ՏԱՍՍ-ը։

Մասնավորապես, տնօրենների խորհրդում առաջադրվել է Հայաստանի նախկին վարչապետ Կարեն Կարապետյանի թեկնածությունը։

«Զարուբեժնավթը» դիվերսիֆիկացված նավթագազային հոլդինգ է, որի միակ բաժնետերը Ռուսաստանի Դաշնությունն է։ Ռուսաստանում «Զարուբեժնավթը» ունի ածխաջրածինների երկրաբանական ուսումնասիրման, հետախուզման եւ արդյունահանման 13 լիցենզիա, արտադրանքի բաժանման համաձայնագրի շրջանակներում մասնակցում է Խարյագինի հանքավայրի մշակմանը։





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: