Հայերեն   English   Русский  

Սինձո Աբեն չորրորդ անգամ վարչապետ ընտրվելու հնարավորություն է ստանում


​Ճապոնիայի իշխող կուսակցության ղեկավարությունը հավանական է համարում Աբեի վերընտրությունը չորրորդ ժամկետով


  
դիտումներ: 111

Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն կարող է վերընտրվել չորրորդ ժամկետով իշխող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նախագահ, որը դառնում է նաև կառավարության ղեկավարը:

Երեկ դա հայտնեց ԼԴԿ-ի գլխավոր քարտուղար Տոհիսիրո Նիկայը:

«Դա միանգամայն հնարավոր է»,- մեջբերում է նրան Kyodo գործակալությունը:

Մինչ այդ ինքը՝ Ճապոնիայի կառավարության ղեկավարն էլ էր խոսել իշխող կուսակցության նախագահ վերընտրվելու հնարավորության մասին՝ ընդգծելով, որ այդ հարցը պատշաճ կերպով կլուծվի կուսակցության ներսում:

Ճապոնիայի Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունն ամենամեծ թվով մանդատներն ունի խորհրդարանում, ինչը հնարավորություն է տալիս նրա ներկայացուցիչներին հեշտությամբ կառավարության ղեկավար ընտրելու իրենց առաջնորդին:

Սինձո Աբեն երկարամյա վարչապետության առումով երկրորդն է հետպատերազմյան պատմության մեջ: Իսկ նոյեմբերին, ինչպես սպասվում է, նա առաջինը կդառնա տվյալ ցուցանիշով երկրի ողջ պատմության մեջ:

:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: