Հայերեն   English   Русский  

Անաստասիա Գալուստյանի մոտ տարիքային կամակորություն էր․ Մելանյա Ստեփանյան


  
դիտումներ: 141

Ճապոնիայի Սայտամա քաղաքում մարտի 18-24-ը կանցկացվի գեղասահքի աշխարհի առաջնությունը: Հայաստանի գեղասահքի ֆեդերացիայի նախագահ Մելանյա Ստեփանյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում տեղեկացրեց, որ աշխարհի առաջնությանը Հայաստանը կներկայացնեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը և Սլավիկ Հայրապետյանը, որոնք մարտի 18-ին մրցավայր կմեկնեն իրենց մարզիչների հետ:

Տիկին Ստեփանյան, մարզիկներից ովքե՞ր են մասնակցելու ԱԱ-ին և ովքե՞ր են նրանց ուղեկցելու, բացի մարզիչներից։

Ճապոնիա կմեկնեն մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը եւ Սլավիկ Հայրապետյանը։ Մրցավայր կմեկնենք նաև ես և ֆեդերացիայի փոխնախագահ Արի Զաքարյանը։

Փաստորեն, այս առաջնությունում ևս չենքունենալու պարային զույգ։

Թինա Կարապետյանն անցյալ տարի ունեցել է զույգի հետ կապված խնդիր, դրա համար այս տարի չի մասնակցում։ Եթե մինչև հուլիսի 1-ը կարգավորենք խնդիրները, հաջորդ տարի կմասնակցի։

Մանրամասները` սկզբնաղբյուրում:





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: