Հայերեն   English   Русский  

​Ալանա Ջորջը աշխարհի ամենախելոք երեխաներից մեկն է


  
դիտումներ: 172

4-ամյա աղջիկը ճանաչվել է Մեծ Բրիտանիայի ամենափոքրիկ հանճարներից մեկը IQ-ի 140 միավորով: Այդ մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը:

Ալանա Ջորջը, որ ապրում է Անգլիայի Այվեր քաղաքում, բարձր IQ ունեցող մարդկանց հանրահայտ «Մենսա» կազմակերպության մասնակիցն է դարձել: Նրա ծնողների՝ Նադինի և Էդմունդի վկայությամբ՝ աղջիկը վաղ տարիքից հետաքրքրություն է ցուցաբերել տառերի ու թվերի նկատմամբ և կարդալ է սովորել առանց որևէ մեկի օգնության:

«Մենք նույնիսկ վախեցանք, երբ հասկացանք, թե ինչքան խելոք է նա,- պատմում է աղջկա մայրը:- Նա անկասկած յուրահատուկ է, բայց մենք մինչև հիմա չենք պատկերացնում, ինչպիսին է նրա պոտեցիալը»:

Կինը կռահել է, որ երեխան վունդերքինդ է, երբ 7 ամսական Ալանան սկսել է արտաբերել առաջին բառերը, իսկ մի տարի անց արդեն խոսել է լիարժեք նախադասություններով: 3 տարեկանում աղջիկը ինքնուրույն սովորել է կարդալ հատվածներ իր սիրած պատմվածքներից: Նադինը դիմել է մասնագետներին, որպեսզի ստուգի Ալանայի մտավոր զարգացումը: Թեստավորման շնորհիվ նրանք եզրակացրել են, որ աղջիկը կարդում է 7-ամյա երեխայի մակարդակով, իսկ խոսում և մտածում է 6,5 երեխայի պես:

Ներկայումս Ալանան դպրոց է հաճախում, ուր մի ժամանակ հաճախել են Մեծ Բրիտանիայի թագավորական ընտանիքի անդամները: Նրա մայրն ուշադիր հետևում է, որ աղջիկը չձանձրանա դասերի ժամանակ և իր հասակակիցներին հավասար վայելի երջանիկ մանկությունը:

«Մենսայի» կազմում միևնույն տարիքային խմբի ամենախելացի մարդկանց 2 տոկոսն է: Ըստ հրատարակության տվյալների՝ միջին վիճակագրական մեծահասակ մարդու IQ –ն 100 միավորի սահմաններում է: Տեսաբան ֆիզիկոսներ Սթիվեն Հոքինգի և Ալբերտ Էյնշտ





Մեկնաբանել
Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: